ՀԱՅ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԿՓՈՐՁԵՆ ԱԹԵՆՔԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՈՒՂԵԳՐԵՐ<br /> ՆՎԱՃԵԼ <br />


ՀԱՅ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԿՓՈՐՁԵՆ ԱԹԵՆՔԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՈՒՂԵԳՐԵՐ
ՆՎԱՃԵԼ

  • 30-01-2004 17:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 1-2-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի 4 ներկայացուցիչներ` Մարտին Բերբերյանը (55 կգ քաշային կարգ), Սեւակ Բաղդյանը (60 կգ), Արշակ Հայրապետյանը (66 կգ) եւ Արա Գեւորգյանը (74 կգ): Հայաստանի հավաքականի անդամները լրջորեն են նախապատրաստվել մրցաշարին: Նրանք հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանի ղեկավարությամբ մեկշաբաթյա ուսումնամարզումային հավաք են անցկացրել Մոսկվայում` Բանակի կենտրոնական մարզական ակումբի մարզաբազայում: Առայժմ Աթենքում կայանալիք օլիմպիական խաղերի ընդամենը 1 ուղեգիր ունեն Հայաստանի ազատ ոճայինները: Հույս կա, որ վարկանիշային մրցաշարերում եւ Եվրոպայի առաջնությունում հնարավոր է դրանց թիվը ավելացնել:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play