ՀԱՅ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԿՓՈՐՁԵՆ ԱԹԵՆՔԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՈՒՂԵԳՐԵՐ
ՆՎԱՃԵԼ
30-01-2004 17:40:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 1-2-ը
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կանցկացվի ազատ ոճի
ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար, որին կմասնակցեն
Հայաստանի 4 ներկայացուցիչներ` Մարտին Բերբերյանը (55 կգ քաշային
կարգ), Սեւակ Բաղդյանը (60 կգ), Արշակ Հայրապետյանը (66 կգ) եւ Արա
Գեւորգյանը (74 կգ):
Հայաստանի հավաքականի անդամները լրջորեն են նախապատրաստվել
մրցաշարին: Նրանք հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանի
ղեկավարությամբ մեկշաբաթյա ուսումնամարզումային հավաք են անցկացրել
Մոսկվայում` Բանակի կենտրոնական մարզական ակումբի մարզաբազայում:
Առայժմ Աթենքում կայանալիք օլիմպիական խաղերի ընդամենը 1 ուղեգիր
ունեն Հայաստանի ազատ ոճայինները: Հույս կա, որ վարկանիշային
մրցաշարերում եւ Եվրոպայի առաջնությունում հնարավոր է դրանց թիվը
ավելացնել: