Ավտոպատահար.Վարորդի վիճակը գնահատվել է ծանր


Ավտոպատահար.Վարորդի վիճակը գնահատվել է ծանր

  • 17-09-2011 13:13:02   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 16-ին` ժամը 09.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Շահումյան փողոցում «ՎԱԶ 2101» մակնիշի 56 ՏՏ 860 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ծառին: Ավտոմեքենայի վարորդ,1987թվականին ծնված Վիգեն Հարությունյանը տեղափոխվել է Վայք քա­ղա­քի հիվանդանոց, այնուհետեւ` ողնաշարի կոտրվածքի կասկածանքով` Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն