ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՈՒԵՖԱ-Ի<br /> ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ <br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՈՒԵՖԱ-Ի
ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

  • 29-01-2004 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս օրերին Գերմանիայում անցկացվող ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միության (ՈՒԵՖԱ) կոնֆերանսին մասնակցում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում են ՀՖՖ-ի մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատու Արթուր Աբրահամյանը եւ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի մարզիչ Սամվել Պետրոսյանը: Կոնֆերանսի շրջանակներում տեղի է ունենալու մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների 2004/2005թթ.-ի Եվրոպայի առաջնությունների վիճակահանությունը: Հայաստանը հավակնում է Երեւանում հյուրընկալել այդ առաջնությունների առաջին նախընտրական փուլերի խմբային մրցաշարերը:
Նոյյան տապան  -   Սպորտ