ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՈՒԵՖԱ-Ի
ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ
29-01-2004 18:35:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս օրերին Գերմանիայում
անցկացվող ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միության (ՈՒԵՖԱ)
կոնֆերանսին մասնակցում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը, որի
կազմում են ՀՖՖ-ի մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատու Արթուր
Աբրահամյանը եւ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի մարզիչ
Սամվել Պետրոսյանը:
Կոնֆերանսի շրջանակներում տեղի է ունենալու մինչեւ 17 եւ
մինչեւ 19 տարեկանների 2004/2005թթ.-ի Եվրոպայի առաջնությունների
վիճակահանությունը: Հայաստանը հավակնում է Երեւանում հյուրընկալել
այդ առաջնությունների առաջին նախընտրական փուլերի խմբային
մրցաշարերը: