ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 22-01-2004 18:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 23-25-ը Մոսկվայում կանցկացվի ձյուդո ըմբշամարտի միջազգային բարձրագույն` «Ա» կարգի, մրցաշար, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի 4 ներկայացուցիչներ: Տղամարդկանց մրցապայքարում հանդես կգան Արմեն Նազարյանը (60 կգ քաշային կարգ), Վարուժան Իսրայելյանը եւ Լեւոն Գալստյանը (2-ն էլ` 73 կգ), կանանց մրցապայքարում` Քրիստինե Նաջարյանը (57 կգ): Մոսկովյան մրցաշարը առանձնահատուկ է նրանով, որ բարձր տեղեր զբաղեցրած մասնակիցները Աթենքի օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ կարող են ձեռք բերել: Հայ ձյուդոյիստները մրցաշարին նախապատրաստվել են Ծաղկաձորում, որտեղ ուսումնամարզական հավաք էր կազմակերպված: Թեեւ մոսկովյան միջազգայինը շատ ուժեղ կազմ է ունենալու, մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը հուսով է, որ հայ մարզիկները կարող են հաջող հանդես գալ ու վարկանիշային միավորներ վաստակել:
Նոյյան տապան  -   Սպորտ