Տիգրան Սարգսյանը այցելել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ցուցահանդես


Տիգրան Սարգսյանը այցելել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ցուցահանդես

  • 19-09-2011 16:48:16   | Հայաստան  |  Մշակույթ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 18-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Վարչապետը ծանոթացել է սեպտեմբերի 17-ին բացված ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ժամանակակից հայ նկարիչների Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրաբերած աշխատանքներին: Կառավարության ղեկավարին են ներկայացվել նաեւ «Դալին եւ սյուրռեալիստները» խորագրով ցուցահանդեսի սյուրռեալիստական ուղղության հայտնի նկարիչներ` Սալվադոր Դալիի, Հանս Բելմերի, Լեոնոր Ֆինիի, Ջորջո դե Կիրիկոյի աշխատանքները: Ցուցահանդեսում ներկայացված են նաեւ աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը` քսիլոգրաֆիաները, «Արժիլե» պատկերասրահի (ԱՄՆ, Լոս Անջելես) տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play