ՀՇԿՏ-Ի ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ 3 ՄՐՑԱՓՈՒԼ Է ՄՆԱՑԵԼ<br />


ՀՇԿՏ-Ի ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ 3 ՄՐՑԱՓՈՒԼ Է ՄՆԱՑԵԼ

  • 25-12-2003 17:32:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսյանի անվան Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան առաջնությունում 6 մրցափուլից հետո մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է Դավիթ Պետրոսյանը: Ի դեպ, Դավիթը 26 մասնակիցների մեջ ամենաբարձր անհատկան վարկանիշն ունի: Ընդհանուր առմամբ, բարձր գործակից ունեցող համարյա բոլոր շախմատիստներն առաջատարների խմբում են: 2-4-րդ տեղերը 5-ական միավորով բաժանում են Տիգրան Գասպարյանը, Արմեն Մատինյանը, Դավիթ Քալաշյանը: Նրանց անմիջականորեն հետեւում են 4 մասնակիցներ, որոնք 4,5-ական միավոր են վաստակել: ՀՇԿՏ-ի առաջնության ավարտին մնացել է 3 մրցափուլ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play