ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսյանի
անվան Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան առաջնությունում 6
մրցափուլից հետո մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է
Դավիթ Պետրոսյանը: Ի դեպ, Դավիթը 26 մասնակիցների մեջ ամենաբարձր
անհատկան վարկանիշն ունի: Ընդհանուր առմամբ, բարձր գործակից
ունեցող համարյա բոլոր շախմատիստներն առաջատարների խմբում են:
2-4-րդ տեղերը 5-ական միավորով բաժանում են Տիգրան Գասպարյանը,
Արմեն Մատինյանը, Դավիթ Քալաշյանը: Նրանց անմիջականորեն հետեւում
են 4 մասնակիցներ, որոնք 4,5-ական միավոր են վաստակել:
ՀՇԿՏ-ի առաջնության ավարտին մնացել է 3 մրցափուլ: