Արձանագրվել է հրդեհ Գյումրի քաղաքում


Արձանագրվել է հրդեհ Գյումրի քաղաքում

  • 20-09-2011 13:12:14   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 19-ի`ժամը 13.48-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տերյան-Տիգրանյան փողոցների խաչմերուկում այրվում է բենզալցակայան: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բենզալցակայանին կից այրվել են ավտոտեխսպասարկման կետի ներքին հարդարանքը, պլաստմասսե տարաներում պահեստավորված 400 լիտր ավտոմեքենայի յուղ, ինչպես նաեւ ավտոտեխսպասարկման կետի դիմաց կանգնած Վ.Իգիթյանին պատկանող «ՎԱԶ-2199» մակնիշի 04 ԼԼ 155 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, անվադողերը, արտաքին ներկաշերտը եւ Գ.Համբար­յանին պատկանող «ԲՄՎ-Իքս 5» մակնիշի 19 ՕԼ 974 պետհամարանիշի ավտոմեքենայի առջեւի ձախ անվածածկոցը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.20-ին, մարվել`14.46-ին: Մինչեւ հրշեջ-փրկա­րար­ների դեպքի վայր հասնելը, ավտոտեխսպասարկման կետի աշխատողներ, Գյումրի քաղաքի բնակիչներ`1969 թ. ծնված Է.Կարապետյանը եւ 1976 թ. ծնված Ա.Հակոբյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն