Հանս-Յոխան Շմիդթ. «ԼՂՀ-ի հակամարտությունը և հայ-թուրքական փակ սահմանը սառը պատերազմի վերջին մնացուկն են»


Հանս-Յոխան Շմիդթ. «ԼՂՀ-ի հակամարտությունը և հայ-թուրքական փակ սահմանը սառը պատերազմի վերջին մնացուկն են»

  • 20-09-2011 14:08:42   | Հայաստան  |  Քաղաքական
Խորհրդային միության փլուզումից հետո Գերմանիան առաջին երկրներից մեկն էր, որ ողջունեց ու աջակցեց նորանկախ պետություններին, այդ թվում Հայաստանին: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխան Շմիդթը սեպտեմբերի 20-ի ասուլիսում, որը կազմակերպվել էր ՀՀ անկախության 20 ամյակի կապակցությամբ: Նրա խոսքերով, այսօր` Հայաստանի անկախության 20-ամյակի շեմին, Հայաստանի իշխանություններ գործընկեր երկրների հետ միասին պետք է գտնեն այնպիսի լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: «ԼՂՀ- ի հակամարտության եւ հայ-թուրքական փակ սահմանը սառը պատերազմի վերջին մնացուկն են»,- ասաց Հ. Յոխան Շմիդթը: Ըստ նրա, այս խնդիրների լուծումը դրական կանդրադառնա Հարավ-կովկասյան բոլոր երկրներում ապրող ժողովուրդների վրա քաղաքական եւ տնտեսական առումով: «Ճիշտ է ԼՂՀ- ի խնդիրը մոտ ապագայում կարգավորվող հարց չէ, բայց այն գտնվում է Մինսկի խմբի համանախագահների ուշադրության կենտրոնում»,- նշեց Գերմանիայի դեսպանը: Պատասխանելով անկախության տարիներին Հայաստանի ւնեցած ձեռբերումների վերաբերյալ հարցին, Հ. Յոխան Շմիդթն ասաց. «Այսօր մամուլի հրապարակումներից տեղեկացա, որ մոտ օրերս կայանալիք Վարշավայի գագաթնաժողովում պետք է քննարկվի Հայաստան-Եվրոմիություն վիզային համակարգի դյուրացման հարցը: Այդ փաստը ինձ շատ է ուրախացնում, քանր որ ես կարեւորում եմ մարդկանց ազատ տեղաշարժը»:
Նոյյան տապան  -   Քաղաքական