Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Ռումինիա


Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Ռումինիա

  • 20-09-2011 20:09:29   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բուխարեստ: Վարչապետը կմասնակցի Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի «Աջ կենտրոնամետ պատասխան տնտեսական եւ սոցիալական ճգնաժամին. ծրագիր Եվրոպայի համար» խորագրով ընդլայնված նիստին, որտեղ հանդես կգա բացման խոսքով, որից հետո ելույթ կունենա «Սեւծովյան տարածաշրջան. Եվրոպական ազդեցության աճ» խորագրով կոնֆերանսի առաջին նիստում: Նա կհանդիպի ԵԺԿ նախագահ Ուիլֆրեդ Մարթենսին: Այցի շրջանակում տեղի կունենան Տիգրան Սարգսյան հանդիպումները Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկի եւ Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատի հետ: Տիգրան Սարգսյանը կհանդիպի նաեւ Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Նոյյան տապան  -   Քաղաքական