Դմիտրի Բոնդարենկո. «ՌՈՒՍԱԼ-ն առաջատար է փայլաթիթեղի արտադրության ոլորտում,և քանի որ մենք խոշորագույնն ենք, ապա պետք է լինենք լավագույնը»


Դմիտրի Բոնդարենկո. «ՌՈՒՍԱԼ-ն առաջատար է փայլաթիթեղի արտադրության ոլորտում,և քանի որ մենք խոշորագույնն ենք, ապա պետք է լինենք լավագույնը»

  • 22-09-2011 12:24:47   |   |  Տնտեսություն

Սեպտեմբերի 22 -ին Երեւանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանի հիմքի վրա ավարտվեց ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի ուսումնավարժանքը, որին մասնակցեցին ընկերության փաթեթավորման դիվիզիոնի հիմնական գործարանների ներկայացուցիչները: Միջոցառման ընթացքում կատարված արտադրության կատարելագործման գծով առաջարկների իրականացման ակնկալելի արդյունքը կկազմի շուրջ 300 հազար ԱՄՆ դոլար: Ուսումնավարժանքի մասնակիցներն աշխատում էին 3 խմբերով: Առաջին խումբը, որի մեջ մտնում էին արտադրության գծով տնօրենները, վճռում էր փայլաթիթեղագլանման հաստոնների վրա կատարվող գործողությունների օպտիմալացման հարցը: Նրանց առաջարկությունների ներդրումը թույլ կտա բարձրացնել սարքավորումների արդյունավետությունը 8-10%: Մեխանիկական եւ էներգետիկ ծառայությունների մասնագետների խմբի աշխատանքի հիմնական արդյունքը սարքավորումների պլանային վերանորոգման անցկացման ժամկետի կրճատումն էր 25%: Երրորդ խումբը, որ կազմված էր տեխնոլոգներից, որոշում էր արտադրանքի որակի բարձրացման, ինչպես նաեւ քսա-սառեցնող հեղուկի զտման եւ փայլաթիթեղի թրծման ծախսերի իջեցման հարցերը: ՌՈՒՍԱԼ ընկերության արտադրության զարգացման գծով տնօրեն Դմիտրի Բոնդարենկոյի խոսքերով. «Փաթեթավորման դիվիզիոնում հաջող է ընթանում արտադրության, տեխնոլոգիայի եւ վերանորոգման գծով մասնագետների միասնական համալիր աշխատանքը: Փայլաթիթեղագլանման գործարաններում սարքավորումները համանման են, դրա համար էլ խնդիրները նույնական են: Երբ հավաքվում են համախոհները, գերազանց արդյունք է ստացվում: Մենք խնդիր ենք դնում հասնել լավագույն արդյունքների, որովհետեւ մեր սարքավորումները թույլ են տալիս արտադրել միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանք: ՌՈՒՍԱԼ-ն առաջատար է փայլաթիթեղի արտադրության ոլորտում, եւ քանի որ մենք խոշորագույնն ենք, ապա պետք է լինենք լավագույնը»: ԱՐՄԵՆԱԼ-ում ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի զարգացման գծով նպատակասլաց աշխատանքները սկսվել են մեկ տարի առաջ: Դմիտրի Բոնդարենկոյի գնահատմամբ, այս ընթացքում աշխատողների 20% դարձավ արտադրության կատարելագործման ակտիվ մասնակից: Գործարանի առջեւ խնդիր դրվեց արտադրահամակարգի զարգացմանը աշխատակազմի մասնակցության աստիճանը հասցնել 80-90%: Դրան կնպաստի արտադրության հիմքը կազմող տեխնիկական փաստաթղթերի հայերեն թարգմանությունը: Երեւանում գտնվելու ընթացքում Դ.Բոնդարենկոն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում անցկացրեց ՌՈՒՍԱԼ-ի արտադրահամակարգի ներկայացումը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց հանրապետության առաջատար տեխնիկական բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների շրջանում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play