ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՍՏԱՑԱՆ<br /> ԵՐԵՎԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ<br />


ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՍՏԱՑԱՆ
ԵՐԵՎԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

  • 21-11-2003 16:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվեց սեղանի թենիսի Հայաստանի անհատական առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ Արցախի մարզիկները: Առավել լարված ու հետաքրքիր ընթացավ տղամարդկանց մենախաղերի եզրափակիչ հանդիպումը, որտեղ մրցեցին Արցախը ներկայացնող բանակային մարզիկ Մուրադ Ասատրյանը եւ երեւանցի Մեսրոպ Ղուկասյանը («Հայաստան» մարզական միություն): Դժվարին պայքարում հաղթելով 4-3 հաշվով` չեմպիոնի կոչումը նվաճեց Մուրադ Ասատրյանը: Կանանց մենախաղերում իր գերազանցությունը մրցակցուհիների նկատմամբ կրկին ապացուցեց մարզաձեւի վետերան Աննա Պողոսյանը («Դինամո», ՖԻՄԱ): Նա եզրափակիչում 4-0 հաշվով պարտության մատնեց Լուիզա նազարյանին: Մուրադ Ասատրյանն ու Աննա Պողոսյանը Հայաստանի չեմպիոններ դարձան նաեւ խառը զուգախաղերում: Կանանց զուգախաղերում երկրի չեմպիոններ դարձան Վերժինե Ղարիբյանն ու Կարինե Սարգսյանը, տղամարդկանց զուգախաղերում` Մեսրոպ Ղուկասյանն ու Արշավ Հարությունյանը: Երկու զույգերն էլ ներկայացնում են Երեւանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play