ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՍՏԱՑԱՆ
ԵՐԵՎԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ
21-11-2003 16:20:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվեց սեղանի թենիսի
Հայաստանի անհատական առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ Արցախի
մարզիկները: Առավել լարված ու հետաքրքիր ընթացավ տղամարդկանց
մենախաղերի եզրափակիչ հանդիպումը, որտեղ մրցեցին Արցախը
ներկայացնող բանակային մարզիկ Մուրադ Ասատրյանը եւ երեւանցի Մեսրոպ
Ղուկասյանը («Հայաստան» մարզական միություն): Դժվարին պայքարում
հաղթելով 4-3 հաշվով` չեմպիոնի կոչումը նվաճեց Մուրադ Ասատրյանը:
Կանանց մենախաղերում իր գերազանցությունը մրցակցուհիների նկատմամբ
կրկին ապացուցեց մարզաձեւի վետերան Աննա Պողոսյանը («Դինամո»,
ՖԻՄԱ): Նա եզրափակիչում 4-0 հաշվով պարտության մատնեց Լուիզա
նազարյանին: Մուրադ Ասատրյանն ու Աննա Պողոսյանը Հայաստանի
չեմպիոններ դարձան նաեւ խառը զուգախաղերում:
Կանանց զուգախաղերում երկրի չեմպիոններ դարձան Վերժինե
Ղարիբյանն ու Կարինե Սարգսյանը, տղամարդկանց զուգախաղերում` Մեսրոպ
Ղուկասյանն ու Արշավ Հարությունյանը: Երկու զույգերն էլ
ներկայացնում են Երեւանը: