ՖԻԴԵ-Ն ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՊԵՏԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ Է<br /> ՇՆՈՐՀԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՍ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ<br />


ՖԻԴԵ-Ն ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՊԵՏԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ Է
ՇՆՈՐՀԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՍ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ

  • 29-10-2003 16:38:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հերթական` 74-րդ, կոնգրեսի աշխատանքներին մասնակցում են նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանը եւ գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը: ՖԻԴԵ-ի միջազգային կոչումներ շնորհող հանձնաժողովը քննարկել եւ կոչումներ է շնորհել մի խումբ շախմատիստների, որոնց թվում են նաեւ Հայաստանի 4 ներկայացուցիչներ: Միջազգային գրոսմայստերի կոչում է շնորհվել Տիգրան Նալբանդյանին եւ Արուս Մինասյանին: Թեեւ նրանք արդեն 3-ական անգամ լրացրել են անհրաժեշտ նորմերը, բայց քանի որ նրանց գործակիցները մի փոքր ցածր են 2500 միավորից, ապա գրոսմայստերական իրավասությունները ուժի մեջ կմտնեն, երբ Տիգրանն ու Արան հաղթահարեն այդ սահմանագիծը: Միջազգային վարպետի կոչում է շնորհվել հայ պատանի շախմատիստներ Տիգրան Քոթանջյանին եւ Տիգրան Լ.Պետրոսյանին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play