ՖԻԴԵ-Ն ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՊԵՏԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ Է
ՇՆՈՐՀԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՍ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ
29-10-2003 16:38:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանում անցկացվող
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հերթական` 74-րդ, կոնգրեսի
աշխատանքներին մասնակցում են նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի
նախագահ Վանիկ Զաքարյանը եւ գլխավոր քարտուղար Գագիկ
Հովհաննիսյանը:
ՖԻԴԵ-ի միջազգային կոչումներ շնորհող հանձնաժողովը քննարկել
եւ կոչումներ է շնորհել մի խումբ շախմատիստների, որոնց թվում են
նաեւ Հայաստանի 4 ներկայացուցիչներ: Միջազգային գրոսմայստերի
կոչում է շնորհվել Տիգրան Նալբանդյանին եւ Արուս Մինասյանին: Թեեւ
նրանք արդեն 3-ական անգամ լրացրել են անհրաժեշտ նորմերը, բայց քանի
որ նրանց գործակիցները մի փոքր ցածր են 2500 միավորից, ապա
գրոսմայստերական իրավասությունները ուժի մեջ կմտնեն, երբ Տիգրանն
ու Արան հաղթահարեն այդ սահմանագիծը: Միջազգային վարպետի կոչում է
շնորհվել հայ պատանի շախմատիստներ Տիգրան Քոթանջյանին եւ Տիգրան
Լ.Պետրոսյանին: