Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Նիցցա


Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Նիցցա

  • 23-09-2011 13:23:44   |   |  Մամլո հաղորդագրություն
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը` Նիցցայի քաղաքապետ, Ալպ Մարիտիմի պատգամավոր, Նիցցա-Կոտ դ’Ազյուր միջհամայնքային միության նախագահ Քրիստիան Էստրոզիի հրավերով սեպտեմբերի 23-25-ը պաշտոնական այցով գտնվելու է Ֆրանսիայի Հանրապետության Նիցցա քաղաքում՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպվող ընդունելությանը, ինչպես նաեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ռուբեն Սեւակի հուշակոթողի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Երեւանը եւ Նիցցան 2007թ. սեպտեմբերից քույր քաղաքներ են։ Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Նիցցայի քաղաքապետի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, նախատեսվում են նաեւ քաղաքապետ Կարեն Կարապետյանի մի շարք հանդիպումներ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն