ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ<br /> ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 23-10-2003 17:12:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բուլղարիայում ընթացող մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական 1-ին փուլի 7-րդ խմբի մրցաշարի մասնակիցներն արդեն 2-ական խաղ են անցկացրել: Հայաստանի հավաքականն իր մեկնարկային հանդիպումը Սերբիա-Չեռնոգորիայի հավաքակականին 1-2 հաշվով տանուլ տալուց հետո, այնուհետեւ 2-0 հաշվով հաղթել է Հոլանդիայի հավաքականին: 2 մրցափուլից հետո խմբում այսպիսի իրավիճակ է. Սերբիա-Չեռնոգորիա` 4, Հայաստան, Հոլանդիա` 3-ական, Բուլղարիա` 1 միավոր: Հոկտեմբերի 24-ին կայանալիք վերջին` 3-րդ, մրցափուլում Հայաստանի պատանի ֆուտբոլիստները մրցելու են բուլղարացիների հետ: Ընտրական 2-րդ փուլ կմտնեն խմբում 1-ին եւ 2-րդ տեղերը գրաված թիմերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play