ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
23-10-2003 17:12:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բուլղարիայում ընթացող
մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական
1-ին փուլի 7-րդ խմբի մրցաշարի մասնակիցներն արդեն 2-ական խաղ են
անցկացրել:
Հայաստանի հավաքականն իր մեկնարկային հանդիպումը
Սերբիա-Չեռնոգորիայի հավաքակականին 1-2 հաշվով տանուլ տալուց հետո,
այնուհետեւ 2-0 հաշվով հաղթել է Հոլանդիայի հավաքականին: 2
մրցափուլից հետո խմբում այսպիսի իրավիճակ է. Սերբիա-Չեռնոգորիա` 4,
Հայաստան, Հոլանդիա` 3-ական, Բուլղարիա` 1 միավոր: Հոկտեմբերի
24-ին կայանալիք վերջին` 3-րդ, մրցափուլում Հայաստանի պատանի
ֆուտբոլիստները մրցելու են բուլղարացիների հետ:
Ընտրական 2-րդ փուլ կմտնեն խմբում 1-ին եւ 2-րդ տեղերը գրաված
թիմերը: