ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ «ՓՅՈՒՆԻԿԸ»<br />


ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ «ՓՅՈՒՆԻԿԸ»

  • 21-10-2003 18:39:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի մասնակիցներն անցկացրին հերթական մրցափուլի խաղերը: Առաջատարը` Երեւանի «Փյունիկը», շատ դժվար հաղթանակ տարավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ` 1-0: Մրցանակային տեղի երկու հավակնորդների` Երեւանի «Բանանցի» եւ Աշտարակի «Միկայի», հանդիպման ժամանակ մարտական ոչ-ոքի գրանցվեց` 1-1: Մրցափուլի մյուս երկու խաղերում էլ ոչ-ոքիներ արձանագրվեցին. Արարատի «Արաքսը» եւ Կապանի «Լեռնագործը» հանդիպումն ավարտեցին 1-1 հաշվով, իսկ Երեւանի «Դինամո-2000»-ը եւ Աբովյանի «Կոտայքը»` 0-0: Առաջնության աղյուսակը շարունակում է գլխավորել «Փյունիկը», որը 21 խաղից հետո 55 միավոր է վաստակել: Նրան հաջորդում են «Բանանցը»` 48, «Շիրակը»` 40, «Միկան»` 33 միավոր: Մյուս թիմերը զգալիորեն ետ են մնում այս քառյակից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play