«Յուքոմ»-ի «Երեքը մեկում» ծառայությունն առաջարկում է երեք նոր փաթեթ


«Յուքոմ»-ի «Երեքը մեկում» ծառայությունն առաջարկում է երեք նոր փաթեթ

  • 26-09-2011 12:59:10   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերության «Երեքը մեկում» ծառայությունը, որը ներառում է գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն եւ ֆիքսված թվային հեռախոսակապ, սպառողներին առաջարկում է երեք նոր փաթեթ: Այս մասին սեպտեմբերի 26-ի ասուլիսում տեղեկացրեց ընկերության տնօրեն Հայկ Եսայանը : Նրա խոսքերով, առաջին փաթեթը կոչվում է «Երեքը մեկում. Կլասիկ», որի ամսավճարը 15 հազ. դրամ է եւ ներառում է 4 Մբ/վ ինտերնետ, 116 հեռուստաալիք, 180 րոպե խոսելաժամանակ դեպի Երեւանի ֆիքսված ցանցեր: Երկրորդ՝ «Երեքը մեկում. Ռոք», փաթեթը, որի արժեքնե է 18 հազար դրամ, ներառում է 6 Մբ/վ ինտերնետ, 118 հեռուստաալիք, որից 2-ը՝ HD, եւ 180 րոպե խոսելաժամանակ: Երրորդը 24 հազար դրամ արժողությամբ «Երեքը մեկում. Ջազ» փաթեթն է` 8 Մբ/վ ինտերնետ, 120 հեռուստաալիք, որից՝ 4-ը HD, եւ 180 րոպե խոսելաժամանակ»: Նշենք, որ « Յուքոմ»-ը առաջին եւ դեռեւս միակ հայաստանյան ընկերությունն է, որն առաջարկում է «Երեքը մեկում» ծառայությունները` օպտիկամանրաթելային լուծման հիման վրա:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play