Րաֆֆի Հովհաննիսյան. «Ժողովուրդը պետք է սեփական ճակատագիրը որոշելու պատասխանատվություն ստանձնի»


Րաֆֆի Հովհաննիսյան. «Ժողովուրդը պետք է սեփական ճակատագիրը որոշելու պատասխանատվություն ստանձնի»

  • 26-09-2011 17:52:06   |   |  Քաղաքական
Սեպտեմբերի 24-ին ՀՀ անկախության 20-ամյակի առիթով Վանաձորում էին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդարանական համանուն խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը եւ կուսակցության այլ ներկայացուցիչներ: Վանաձորցիների հետ նրանց հանդիպումը տեղի ունեցավ երկաթուղայինների ակումբում: Հավաքվածներին դիմելով, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ժողովուրդը պետք է «սեփական ճակատագիրը որոշելու պատասխանատվություն ստանձնի եւ հասնինրան,որՀայաստանըդառնաիրապեսազատ, ժողովրդավարական, արժանապատիվերկիր»: Հովհաննիսյանը քաղաքացիներին հորդորեց գործուն մասնակցություն ցուցաբերել իշխանության ձեւավորմանը եւ պահանջել, որ ընտրված իշխանությունը հաշվետու լինի ժողովրդին: Հանդիպմանը հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց առնչությամբ պարզաբանումներ տվեցին նաեւ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի մասնաճյուղի պատասխանատու Գառնիկ Սահակյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական