«Մուրացանյան օրերն Արցախում» եզրափակվեց զվարճալի միջադեպով


«Մուրացանյան օրերն Արցախում» եզրափակվեց զվարճալի միջադեպով

  • 04-06-2011 18:06:27   | Հայաստան  |  Մշակույթ
Ստեփանակերտում եզրափակվեց արվեստի արդեն ավանդական դարձած «Մուրացանյան օրերն Արցախում»: Այն մեկնարկել էր գրողի ծննդավայր Շուշիում: Երեկույթի ընթացքում ելույթ ունեցան Արցախի եւ Հայաստանի գրողների միության նախագահները: Բանաստեղծ Սոկրատ Խանյանն իր ելույթում զուգահեռներ անցկացրեց Մուրացանի գրական կերպարների եւ մեր ժամանակակիցների միջեւ: Օրինակ, Գեւորգ Մարզպետունու եւ արցախյան ազատամարտի հերոսների, «Խորհրդավոր Միանձնուհուց» Աննայի եւ այն մարդկանց, ովքեր, անտեսելով դժվարությունները, գալիս են բնակություն հաստատելու Քարվաճառում, Վանիի եւ այն մարդկանց, ովքեր լքում են հայրենի գյուղը, «Իմ կաթոլիկ հարսնացուն» վեպի եկեղեցադավան հերոսների եւ այսօրվա աղանդավորների միջեւ: Երեկոյի ընթացքում ներկայացվեց «Ռուզան» դրամայից մի հատված, որի ընթացքում տեղի ունեցավ զվարճալի միջադեպ. դերասաններից մեկը, թուրն ուղղելով դեպի դահլիճում նստած զինորների կողմը, բացականչեց. «Լռի՛ր, անպիտան, համարձակվում ես իմ առաջ ճշմարտության մասի՞ն խոսել։ Հո չե՞ս կամենում, որ գլուխդ շների առաջ ձգվի այս վայրկյանին»: Դահլիճը լցվեց ծիծաղով. ստեղծվել էր տպավորություն, թե այդ սպառնալիքը վերաբերում էր հանդիսատես զինվորին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play