ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Թովմաս Ջեֆերսոնի անվան տարրական դպրոց


ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Թովմաս Ջեֆերսոնի անվան տարրական դպրոց

  • 29-09-2011 12:27:30   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 22-ից ՀՀ Նախագահի պատվիրակության կազմում ԱՄՆ էր մեկնել նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ներկայումս ՀՀ սփյուռքի նախարարը գտնվում է Լոս Անջելեսում եւ այցի շրջանակներում այցելել է Գլենդել քաղաքի Թովմաս Ջեֆերսոնի անվան տարրական դպրոց: Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո հաղորդագրության, տարածաշրջանի առաջին հայկական ժառանգության ծրագրի մեկնարկումից Չորս տարի անց Գլենդել քաղաքի պաշտոնատար անձինք Թովմաս Ջեֆերսոնի անվան տարրական դպրոցում հյուրընկալեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: «Ես ուղղակի ցնցված եւ տպավորպած եմ այն փաստից, թե ինչպես են մեր երեխաներն այսքան կարճ ժամանակահատվածում կարողացել այսքան սահուն տիրապետել երկու լեզուներին` հայերեն եւ անգլերեն» -նշել է տիկին Հր. Հակոբյանը: Տիկին Հակոբյանը շրջել է դպրոցի դասասենյակներով: Դպրոցի սաները հայ ազգային հագուստներով ողջունեցին նախարարին երգերով, բանաստեղծություններով եւ փոքրիկ հուշանվերներով: Ջեֆերսոնի անվան դպրոցի հայկական ծրագիրը, հավատարմագրված լինելու պահից սկսած, լայնորեն տարածվել ու դարձել է Գլենդելի օտար լեզուների ակադեմիայի ծրագրերից առաջատարը, եւ այժմ ներառում է ինը դասասենյակներ եւ մանկապարտեզ` մինչեւ չորրորդ դասարան: Ուսուցումն իրականացվում է կիսով չափ` հայերեն եւ անգլերեն լեզուներով այնպես, որ աշակերտները տիրապետեն երկու լեզուներին էլ: Աշակերտները ծանոթանում են նաեւ Հայաստանի պատմությանն ու մշակույթին: «Ծրագիրը ներկայումս ընդգրկում է 209 աշակերտ, սակայն պահանջարկը մեծ է»- նշել է Ջեֆերսոն դպրոցի տնօրեն Գրեգ Մուշեղյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն