ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար. Ադրբեջանը ամենօրյա նման ապատեղեկատվությամբ փորձում է հող նախապատրաստել ապագա սադրանքների համար


ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար. Ադրբեջանը ամենօրյա նման ապատեղեկատվությամբ փորձում է հող նախապատրաստել ապագա սադրանքների համար

  • 04-06-2011 12:18:14   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը` հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության կապակցությամբ. «Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը: Իրականում ադրբեջանական կողմը ամեն օր ավելացնում է հրադադարի ռեժիմի խախտումները եւ փորձում դրանք վերագրել հայկական կողմին: Ադրբեջանի նման քաղաքականությունը դատարապարտված է, քանի որ միջազգային հանրությանը դժվար է բացատրել, թե որն է հայկական կողմի շահը` հակամարտության գոտում իրավիճակը սրելու եւ հրադադարը խախտելու համար: Կարծում եմ` Ադրբեջանը ամենօրյա նման ապատեղեկատվությամբ փորձում է հող նախապատրաստել ապագա սադրանքների համար: Հայկական զինված ուժերը ի զորու են համարժեքորեն պատասխանել Ադրբեջանի բոլոր սադրանքներին»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play