Ինչպե՞ս լուսաբանել Հայաստանում ընտանեկան բռնության թեման


Ինչպե՞ս լուսաբանել Հայաստանում ընտանեկան բռնության թեման

  • 29-09-2011 13:10:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ընտանեկան բռնությունը ցավալի, բայց հրատապ թեմա է Հայաստանում: Ինչպե՞ս լուսաբանել այն: Ինչպե՞ս պայքարել կարծրատիպերի եւ հասարակության անտարբերության դեմ՝ զինված միայն լրագրողական գրչով: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան՝ Երեւանում Բրիտանական դեսպանատան հետ համատեղ լրագրողների համար կազմակերպում է «Ընտանեկան բռնության լուսաբանման հմտություններ» թեմայով դասընթաց: Դասընթացը տեղի կունենա 2011թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ից 18:00-ը Թեքեյան մշակութային կենտրոնի Փոքր դահլիճում (հասցեն`Խանջյան 50): Ցանկացողներին խնդրում ենք գրանցվել մինչեւ ս.թ. հոկտեմբերի 5-ը՝ զանգահարելով 53-23-29 հեռախոսահամարով կամ գրելով [email protected] հասցեին: 2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի եւ կտտանքների արդյունքում մահացած քսանամյա Զարուհի Պետրոսյանի դեպքի կապակցությամբ մի շարք հասարակական կազմակերպություններ միավորվեցին եւ ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ եղավ գործի արդար քննությանը եւ հասարակական հնչեղության ապահովմանը: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ կազմակերպություններն են. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ «Կանանց աջակցման կենտրոն» Թուֆենկյան ԲՀԿ «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» ՀԿ «Զանգակատուն» ԲՀԿ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն