Հրդեհներ Երեւանում եւ մարզերում


Հրդեհներ Երեւանում եւ մարզերում

  • 30-09-2011 11:25:10   | Հայաստան  |  Հասարակություն

Սեպտեմբերի 29-ին հրդեհներ են բռնկվել եւ խոտածածկ տարածքներ այրվել հանրապետության մի շարք մարզերում: Մասնավորապես, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական փողոցի մոտակայքում` 2500քմ, Աբովյան-Գետամեջ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում` 3000քմ, Երեւան քաղաքի Հաղթանակ թաղամասի սկզբնամասում` 3000քմ, «Դալմայի այգիներում» (Լենինգրադյան փողոցի կողմից)` 2000քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի մոտակայքում` 1հա, Արագածոտնի մարզում` Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում` 1հա եւ 1 հա խախողի այգի` մասամբ, Գեղարքունիքի մարզում` Ճամբարակ-Շորժա 15-րդ կմ-ի մոտակայքում` 3,5հա: Բոլոր հրդեհները մեկուսացվել եւ մարվել են հրշեջ-փրկարարների կողմից: Նույն օրը`ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 80 տան մոտակայքում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.40-ին, մարվել` 18.10-ին: Հ.Պողոսյանին պատկանող տան բակում այրվել է 120 հակ պահեստավորված անասնակեր եւ մոտ 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք: Նույն օրը`ժամը 18.46- ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.25-ին, մարվել` 04.08-ին: Գ.Վարդանյանի տան բակում այրվել է մոտ 12տ պահեստավորված անասնակեր: Նույն օրը`ժամը 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 15 փողոցի թիվ 50 տան բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.43-ին, մարվել` 02.48-ին: Այրվել է Վ.Խառատյանին պատկանող անասնագոմի տանիքը`48քմ մակերեսով եւ այնտեղ կուտակած մոտ 3 տ անասնակեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play