Վայոց Ձորում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ


Վայոց Ձորում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ

  • 30-09-2011 11:39:05   | Հայաստան  |  Հասարակություն
Սեպտեմբերի 29-ին Վայոց ձորում` Նորավանք տանող ճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ: Դեռեւս չպարզված համգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 1975 Լ պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ,1979թվականին ծնված Արմեն Զաքարյանին եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին: Ա.Զաքարյանը եւ ուղեւորներ`1977թվականին ծնված Արթուր Հունանյանն ու 1979 թվականին ծնված Արմեն Սահակյանը տարբեր աստիճանի մարնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց: Ա.Զաքարյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա.Հունանյանինը եւ Ա.Սահակյանինը` բավարար:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play