Մեդիամաքսը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում են Yerevan Web Meetings 2011 ծրագիրը


Մեդիամաքսը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում են Yerevan Web Meetings 2011 ծրագիրը

  • 30-09-2011 14:46:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, եւ Մեդիամաքս լրատվական գործակալությունը ներկայացնում են Yerevan Web Meetings 2011 նախագիծը, որի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության (content) ստեղծման եւ առաջխաղացման լավագույն արտասահմանյան փորձը: Yerevan Web Meetings 2011 ծրագրի նախաձեռնությունը պատկանում է Մեդիամաքսին: Նախագծի գլխավոր հովանավորն է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Yerevan Web Meetings 2011 ծրագրի շրջանակներում Հայաստան կայցելեն անվանի մասնագետներ, որոնք վարպետության դասեր կանցկացնեն ինտերնետային նախագծերի իրականացմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների եւ անհատների համար: Վարպետության դասերով հանդես կգան. - Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկին (Հոկտեմբերի 15); - Rambler Internet Holding ընկերության նախկին գլխավոր կոմերցիոն տնօրեն, ivi.ru պորտալի հիմնադիր եւ բաժնետեր Աննա Զնամենսկայան (Հոկտեմբերի 22); - Ռուսաստանյան ինտերնետի «կնքահայրերից» մեկը` Անտոն Նոսիկը; (Հոկտեմբերի 29); - Լիտվայի առաջատար Delfi.lt պորտալի հասարակության հետ կապերի տնօրեն Աիստե Զիլինսկիենեն; (Նոյեմբերի 5); - Ռուսաստանում Facebook սոցիալական ցանցի տնօրեն Եկատերինա Սկորոբոգատովան (Նոյեմբերի 12): «ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւորում է այս նախագիծը, գիտակցելով, որ մեր օրերում ինտերնետը հզոր գործիք է տեղեկատվություն ստանալու, կրթության գործընթացն առավել դյուրին եւ արդյունավետ դարձնելու, աշխարհի հետ կապի մեջ լինելու եւ նրան աշխարհին ներկայանալու առումով: Ակնհայտ է, որ ինտերնետում հայկական կոնտենտի պակաս կա, եւ անհրաժեշտ է լրացնել այդ բացը: Այս նախաձեռնությունը հիանալի միջոց է այդ գործընթացն արդյունավետ եւ գրագետ կերպով ապահովելու համար»-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Վերջին տարիների ընթացքում Մեդիամաքսը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ մի շարք հաջողված ծրագրեր է իրականացրել, ինչի համար շատ հպարտ ենք: Այս նոր ծրագիրը յուրահատուկ է նրանով, որ վերաբերում է կրթությանը, որին թե՜ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, թե՜ մենք մեծ կարեւորություն ենք տալիս: Մեդիամաքսն այսօր ունի մի քանի հաջողված ինտերնետային նախագծեր եւ համարվում է առաջատարներից մեկը Հայաստանում, սակայն մենք գիտակցում ենք, որ հետագա աճն ու հաջողությունները հնարավոր են միայն շուկայի համաչափ զարգացման դեպքում: Կարծում եմ, որ վարպետության դասերը չափազանց կարեւոր փորձառություն կլինեն ինչպես գործող ինտերնետային նախագծերի, այնպես էլ սկսնակների համար»,-ասաց Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը: Վարպետության դասերը կանցկացվեն Մեդիամաքսի գրասենյակում: Դրանք նաեւ իրական ժամանակի ռեժիմում (live streaming) կհեռարձակվեն www.Itel.am կայքում: Կազմակերպիչները վարպետության դասերին մասնակցելու հրավերներ կուղարկեն ոլորտի ներկայացուցիչներին, սակայն որոշակի տեղեր հասանելի կլինեն նաեւ ինտերնետային սկսնակ (start-up) ընկերությունների համար: Վարպետության դասի մասնակցության հայտերը պետք է ուղարկել [email protected] հասցեով: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել (010) 54 45 31 հեռախոսահամարով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն