Վասիլի Աթաջանյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ ղեկավարությանը ԼՂՀ-ին հատկացրած ֆինանսական աջակցության համար


Վասիլի Աթաջանյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ ղեկավարությանը ԼՂՀ-ին հատկացրած ֆինանսական աջակցության համար

  • 30-09-2011 18:29:01   |   |  Քաղաքական
Սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Ջոզեֆ Սիմիտյանին եւ «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին: Հյուրերի խնդրանքով Վասիլի Աթաջանյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը` կանգ առնելով արցախյան ազատագրական շարժման պատճառների եւ հիմնական փուլերի վրա, ինչպես նաեւ տեղեկացրել է հակամարտության կարգավորման գործընթացի ներկա իրավիճակի մասին: Զրույցի ընթացքում ընդգծվել է հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Վասիլի Աթաջանյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ ղեկավարությանը ԼՂՀ-ին հատկացրած ֆինանսական աջակցության համար:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play