ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏԱՆԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ<br /> 6-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԵՆ ԱՆՑԵԼ 19 ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐ<br />


ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏԱՆԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
6-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԵՆ ԱՆՑԵԼ 19 ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐ

  • 13-05-2003 16:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 19 պատանիներ եւ աղջիկներ կմասնակցեն Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների հանրապետական 6-րդ մրցույթի երկրորդ փուլին, որ կանցկացվի մայիսի 17-ին Երեւանում: Մրցույթի առաջին փուլին մասնակցել են մայրաքաղաքի եւ մարզերի երաժշտական դպրոցների 43 երեխաներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության մշակույթի քաղաքականության վարչության կրթության եւ գիտության բաժնի վարիչ Գառնիկ Գույումջյանը, մրցույթը անցկացվում է երեք փուլով, երկու առանձին տարիքային կատեգորիաների համար` 5-րդ, 6-րդ եւ 7-րդ, 8-րդ դասարաններ: Երեք փուլերի ծրագրերում պարտադիր ընդգրկված են Առնո Բաբաջանյանի եւ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից: Գ. Գույումջյանը տեղեկացրեց նաեւ, որ բացի առաջին երեք մրցանակային տեղերից, կազմկոմիտեն սահմանել է նաեւ մի քանի խրախուսական մրցանակներ, այդ թվում Առնո Բաբաջանյանի անվան մրցանակը: Այս տարի առաջին անգամ մրցանակներ կտրվեն նաեւ առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակներ ստացած երեխաների ուսուցիչներին: Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են Երեւանի Պետական կոնսերվատորիայի, Հայաստանի երաժշտական ուսումնարանների եւ դպրոցների դաշնամուրային բաժինների լավագույն մասնագետները: Մրցույթի երրորդ` եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 31-ին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play