ԱՌԱՋԻԿԱ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ՇՈՒՇԻԻ ՄԶԿԻԹԸ<br />


ԱՌԱՋԻԿԱ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ՇՈՒՇԻԻ ՄԶԿԻԹԸ

  • 06-05-2003 18:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոտ ապագայում կվերականգնվի Շուշիի մզկիթը. նախագիծը պատրաստ է եւ ներկայացված է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությանն առընթեր ճարտարապետա-քաղաքաշինական հանձնաժողովի քննարկմանը: Ինչպես տեղեկացրեց «Շեն» բարեգործական միության կենտրոնական վարչության անդամ, միության Ֆրանսիայի մասնաճյուղի ներկայացուցիչ, Շուշիի մզկիթի վերականգնման ծրագրի հեղինակ Օշին Եղիազարյանցը, հիմնական շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա օգոստոսին, իսկ վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ` ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա մայիսին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play