Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլ.սյանը. Կան տուժածներ
03-10-2011 14:34:23 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 1-ին`ժամը 06.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում` ՀՀ ոստիկանության ակադեմիայի հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կա մեկ տուժած: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «Շեւրոլե-Նիվա» մակնիշի 03 ՍՕ 665 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլ.սյանը, որի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը (ինքնությունները չի հաջողվել ճշտել) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Տուժածների առողջական վիճակը ծանր է: