Երեւանում անցկացվեց Նելսոն Ստեփանյանի սամբոյի միջազգային պատանեկան 2-րդ հուշամրցաշարը


Երեւանում անցկացվեց Նելսոն Ստեփանյանի սամբոյի միջազգային պատանեկան 2-րդ հուշամրցաշարը

  • 03-10-2011 17:34:57   | Հայաստան  |  Սպորտ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Ռուսաստանի դաշնության «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային ծառայության հայաստանյան ներկայացուցչությունը եւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Երեւանում անցկացրեցին ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի անունը կրող սամբոյի միջազգային 2-րդ հուշամրցաշարը՝ նվիրված ՀՀ անկախության հռչակման եւ ԱՊՀ կազմավորման 20-րդ տարեդարձերին: Տղաների 10 եւ աղջիկների 8 քաշային կարգերում միմյանց հետ մրցեցեին ավելի քան 100 մարզիկ, ովքեր ներկայացնում էին Ռուսաստանի Դաշնությունից՝ Աստրախանի, Լենինգրադի, Նիժնի Նովգորոդի, Սվերդլովսկի, Ուլյանովսկի, Մոսկվայի մարզերի եւ Կրասնոդարի երկրամասի, ՀՀ-ից՝ Վանաձորի, Գյումրիի, Նոր Հաճընի, Իջեւանի, Եղվարդի, Արտաշատի ու Երեւանի, ինչպես նաեւ ԼՂՀ-ի թիմերը: Ստորեւ ներկայացվում են ըստ քաշային կարգերի առաջին տեղն զբաղեցրած մարզիկները. Տղաներ 48 կգ ք/կ - Վլադիմիր Կարասնագորսկի, ք. Վիկսա, ՌԴ 52 կգ ք/կ - Մաքսիմ Մանուկյան, Գյումրի, ՀՀ 56 կգ ք/կ - Միխայիլ Դիյանով, Վիկսա, ՌԴ 60 կգ ք/կ - Արթուր Դավթյան, Արմավիր, ՌԴ 65 կգ ք/կ - Էդգար Միքայելյան, Արմավիր, ՀՀ 70 կգ ք/կ - Արթուր Հակոբյան, Սվերդլովսկ, ՌԴ 75 կգ ք/կ - Դավիթ Հովհաննիսյան, Կրասնոդար, ՌԴ 81 կգ ք/կ - Կարեն Սիմոնյան, Երեւան, ՀՀ 87 կգ ք/կ - Դմիտրի Տարգաշով, Սվերդլովսկ, ՌԴ +87 կգ ք/կ - Ժիրայր Վարդանյան, Երեւան, ՀՀ Աղջիկներ 44 կգ ք/կ - Ելիզավետա Կուլիկովա, Լենինգրադի մարզ, ՌԴ 48 կգ ք/կ - Գալինա Պենկովա, Աստրախան, ՌԴ 52 կգ ք/կ - Գուլֆիյա Մուխտարովա, Աստրախան, ՌԴ 56 կգ ք/կ - Դարյա Սեդնովա, Լենինգրադի մարզ, ՌԴ 60 կգ ք/կ - Վիկտորիա Միսակյան, Երեւան, ՀՀ 65 կգ ք/կ - Նելլի Ավետիսյան - Երեւան, ՀՀ 70 կգ ք/կ - Նատալիա Կորոտկովա, Լենինգրադի մարզ,ՌԴ +70 կգ ք/կ - Ալեսյա Կաշլեւա, Մոսկվայի մարզ, ՌԴ Թեեւ մրցումներին չէին մասնակցում սամբոյի հավաքականների առաջին համարի ուժեղագույն մարզիկները, սակայն գոտեմարտերն անցան դիտարժան ու հետաքրքիր պայքարի մթնոլորտում, որոնք նաեւ լավ առիթ էին ՝ Ռիգա քաղաքում հոկտեմբերի 13-ից 17-ը կայանալիք Սամբոյի պատանիների, երիտասարդների ու աղջիկների աշխարհի առաջնությունից առաջ ուժերը փորձարկելու համար: Մրցաշարի բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվեցին համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով ու գավաթներով, հյուրերի համար կազմակերպվեցին ճամփորդություններ դեպի Էջմիածին, Գառնի, Գեղարդ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play