Կոալիցիան աննպատակահարմար է համարում անօրինական հավաքների պայմաններում իշխանություն-ՀԱԿ երկխոսության վերսկսումը


Կոալիցիան աննպատակահարմար է համարում անօրինական հավաքների պայմաններում իշխանություն-ՀԱԿ երկխոսության վերսկսումը

  • 03-10-2011 20:38:54   | Հայաստան  |  Քաղաքական
"Անօրինական հավաքների պայմաններում իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն արդյունք չի տա՞,- այդսպիսի եզրահանգման է եկել քաղաքական կոալիցիայի աշխատանքային խումբը երկուշաբթի՝ երկու ժամից ավելի քննարկելով իշխանություն-ՀԱԿ երկխոսության վերսկսվելու մասին ՀԱԿ առաջարկը։ Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է քաղաքական կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը, իրենք անընդունելի են համարում իշխանությունների օրինական գործողությունները խեղաթյուրելը եւ երկխոսության վիժեցումը։ Նա հույս հայտնեց, որ ՀԱԿ իրենց գործընկերները վերջապես կհասկանան, որ հարցերը քննարկելու եւ լուծումներ գտնելու միակ ճանապարհը երկխոսության սեղանի շուրջ աշխատանքը շարունակելն է։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play