ՀՀ վարչապետն ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահին


ՀՀ վարչապետն ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահին

  • 04-10-2011 15:19:39   | Հայաստան  |  Քաղաքական
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 4-ին կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Նաբիհ Բերրիի Հայաստան կատարած այցը նոր թափ կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ տարբեր ուղղություններով: Տիգրան Սարգսյանը նշել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները, մասնավորապես ապրանքաշրջանառության ծավալները, չեն համապատասխանում հայ-լիբանանյան բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների մակարդակին: «Անհրաժեշտ է առաջընթաց ապահովել նաեւ հայ-լիբանանյան հարաբերությունների տնտեսական ոլորտում: Հայաստանի ֆիանանսական դաշտում ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ լիբանանյան ներդրումների համար: Ցավում ենք, որ Լիբանանի վարչապետի նախորդ ծրագրված այցելությունը Հայաստան չկայացավ, ուստի վերահաստատում ենք նրա՝ մեր երկիր այցելության հրավերը»: Կառավարության ղեկավարն ասել է, որ այդ այցի շրջանակում կկազմակերպվի բիզնես ֆորում, որին կմասնակցեն երկկողմ գործարարներ, որն էլ կնպաստի հայ-լիբանայան համատեղ տնտեսական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության,կողմերը տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություններ են համարել թեթեւ արդյունաբերության, դեղագործության, ոսկեգործության, զբոսաշրջության բնագավառները եւ կարեւորել պետական ու մասնավոր հատվածի համապատասխան կազմակերպությունների միջեւ համագործակցության ընդլայնումն ու խորացումը: Երկուստեք կարեւորվել է նաեւ հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը՝ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման եւ երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացման ու ընդլայնման տեսակետից: Զրուցակիցները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կվերսկսվեն միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները Իր եհրթին, Նաբիհ Բերրին տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան կայցելեն Լիբանանի նախագահը, վարչապետն ու արտգործնախարարը: Լիբանանի խորհրդարանի նախագահի խոսքով՝ տեղի հայ համայնքը մեծ ներդրում ունի իր երկրի զարգացման գործում եւ հանդիսանում է հուսալի ու ամուր կամուրջ՝ երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play