Հրազդանի երկաթի հանքի շահագործումը մի կողմից հակասում է բնապահպանության օրենքներին, մյուս կողմից` 2500 աշխատատեղի ստեղծման աղբյուր է


Հրազդանի երկաթի հանքի շահագործումը մի կողմից հակասում է բնապահպանության օրենքներին, մյուս կողմից` 2500 աշխատատեղի ստեղծման աղբյուր է

  • 04-10-2011 16:35:40   | Հայաստան  |  Տնտեսություն
«Նագին» ՍՊ ընկերությունը ծրագրել է Կոտայքի մարզի Հրազդանի երկաթի հանքի շահագործման համար ներդնել 262 մլն 546 հազ. դոլար, ինչի արդյունքում կբացի 2500 նոր աշխատատեղ: Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, Հրազդանի երկաթի հանքի B+C1 կարգերով պաշարները 1963թ.-ին դեկտեմբերին ԽՍՀՄ ՊՊՀ-ի կողմից գնահատվել է 50 մլն 61 հազար տոննա երկաթի հանքաքար, իսկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության 2008թ.-ի մարտի 18-ի որոշմամբ` գնահատվել է 77 մլն 736,4 հազար տոննա: Հրազդանի երկաթի հանքի շահագործումը, ըստ բնապահպան Կարինե Դանիելյանի, կարող է մի շարք բացասական ազդեցություններ ունենալ: Մասնավորապես, Երեւանը կարող է զրկվել խմելու ջրի 40%-ից, քանի որ Հրազդանի եւ նրանից ոչ հեռու գտնվող տարածքներում է ձեւավորվում Երեւանի խմելու ջրի աղբյուրների մեծ մասը: Կ.Դանիելյանի խոսքերով, հանքի շահագործումը կարող է բասացական ազդեցություն ունենալ նաեւ զբոսաշրջության վրա: «Տթաեւի համալիրի մոտ գտնվող մետաղական հանքավայրի, Ծաղկաձորի, Հանքավանի, Արզաքանի հանգստավայրերից ոչ հեռու գտնվող Հրազդանի երկաթի հանքավայրի, ինչպես նաեւ բնակավայրերին մոտ գտնվող հանքավայրերի շահագործման հետեւանքով զբոսաշրջիկներըից շատերը դժվար թե գան մի երկիր, որի գրեթե ամբողջ տարածքը ծածկված կլինի հանքավայր-խոցերով»,- ասում է Կ.Դանիելյանը: Հրազդանի հանքի 25 տարի ժամկետով շահագործման լիցենզիան «Նագին» ՍՊ ընկերությունը ստացել է 2007թ.-ի հունվարի 26-ին` ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կողմից: Ըստ այդմ, ընկերության շահագործմանն է տրամադրվել հանքավայրի ողջ հաստատված պաշարը՝ տարեկան 2 մլն տոննա հանքաքարի արտադրողականությամբ, երկաթի 31,85% միջին պարունակությամբ, 32,85 հեկտար արածքով: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ «Նագինի» միջեւ 2009թ.-ի մարտի 10-ին կնքվել է պայմանագիր, որով շահագործման է տրամադրվել երկաթի 26.46% միջին պարունակությամբ 70 մլն տոննա երկաթի հանքաքար, որի արտադրողականությունը շահագործման 1-10 տարիներին կազմում է 2 մլն տոննա, 11-20 տարիներին` 3 մլն տոննա, 21-25 տարիներին` 4 մլն տոննա: «Հանքավայրի պաշարների 7,5 մլն տոննա կորուստն առաջացել է Հրազդանի Աթարբեկյան հիդրոէլեկտրակայանի դերիվացիոն ջրանցքի անվտանգության գոտու պահպանման անհրաժեշտությունից ելնելով»,- պարզաբանում է Ա.Մովսիսյանը: Նշենք, որ «Նագին» ընկերությունը 2011թ.-ի մարտից անվանափոխվել է «Ֆորջն ռիզորսիս» ՍՊ ընկերության:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play