Մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Յուրի Սարգսյանը


Մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Յուրի Սարգսյանը

  • 05-10-2011 19:59:43   |   |  Մամլո հաղորդագրություն
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, հոկտեմբերի 5-ին ժամը 17.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ զինծառայող, 1987թ. ծնված Յուրի Արամի Սարգսյանը: Ըստ ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրության, դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն