Բացվել է Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը


Բացվել է Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը

  • 06-10-2011 02:29:41   | Հայաստան  |  Մշակույթ

Երեւան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Ներկայացվել են 27 նոր աշխատանքներ` արցախյան պատերազմի եւ խաղաղության, Մեծ եղեռնի, ազգային արժեքների ու կրոնի թեմաներով: Արցախյան ազատամարտի առաջին օրերին Նիկոլ Աղաբաբյանը կտավին է հանձնել «Լույսի գույնը» ստեղծագործությունը, իսկ 1992-ին իր աշխատանքների ցուցահանդեսն է բացել նախ Շուշիում, ապա նաեւ Ստեփանակերտում: «Անկախությունն ինձ համար ամեն ինչ է: Չեմ կարող ասել, որ վառ գույները խոսում են միայն իմ դրական հույզերի մասին: Կարծում եմ, արվեստագետի հոգու խոհանոցը պետք չէ ամբողջությամբ բացել, այլ ներկայացնել այն, ինչը նկարիչը հասկանում է ապրումներից հետո : Շնորհակալ եմ քաղաքապետարանին եւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին` ցուցահանդեսին աջակցելու համար»,-նշել է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը: Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսը գործելու է մինչեւ հոկտեմբերի 15-ը: Մուտքն ազատ է:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play