Աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ԼՂՀ -ում իրականացված պլանային զորահավաքին


Աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ԼՂՀ -ում իրականացված պլանային զորահավաքին

  • 06-10-2011 13:46:35   |   |  Քաղաքական
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում իրականացված պլանային զորահավաքին: Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ համապատասխան կառույցների պատասխանատուներ: Նախագահը կարեւորել է զորահավաքների պատշաճ իրականացումը՝ նշելով, որ դրանք հանդիսանում են երկրի պաշտպանունակության կարեւոր բաղադրամասերից մեկը: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play