Թուրքիայի օգտին չէ ՆԱՏՕ-ի հրթիռային պաշտպանական վահանի տեղակայումը


Թուրքիայի օգտին չէ ՆԱՏՕ-ի հրթիռային պաշտպանական վահանի տեղակայումը

  • 06-10-2011 14:57:58   | Թուրքիա  |  Մամլո հաղորդագրություն

ԻՌՆԱ - Նախագահ Ահմադինեժադը երեքշաբթի գիշեր հեռուստատեսութեան երկրորդ կայանից ունեցած ուղղակի եթերի ժամանակ խօսել է ներքին ու միջազգային խնդիրների մասին: Նախագահը խօսելով Թուրքիայում տեղակայւած ՆԱՏՕ-ի հրթիռային պաշտպանութեան վահանի մասին՝ ասաց, որ ՆԱՏՕ-ի Թուրքիայում հրթիռային պաշտպանական համակարգի տեղակայման հիմնական նպատակը սիոնիստական վարչակարգին պաշտպանելն է եւ աւելացրեց. «Թուրքիայի պատասխանատուներին յայտնել եմ, որ ՆԱՏՕ-ի այդ քայլը ձեր օգտին չէ, քանզի նրանք չեն ցանկանում տարածաշրջանի երկրների զարգացումը»: Նախագահն աւելացրեց, որ ՆԱՏՕ-ի քայլերի երկու իւրայատկութիւններից են՝ երկրների բռնագրաւումը եւ փորձել փրկել սիոնիստական վարչակարգին եւ յիշեցնելով Աֆղանստանում ու Լիբիայում ՆԱՏՕ-ի ներկայութեան մասին՝ յստակեցրեց, որ նրանք ցանկանում են ժողովրդի ընթացքը ի շահ իրենց փոխել: Նախագահ Ահմադինեժադը, նշելով, որ պաշտպանական վահանի նպատակն է սիոնիստական վարչակարգին պաշտպանելը, ասաց. «Նրանց քայլն ուղղւած էր Իրանի դէմ, որպէսզի Իրանի հրթիռները չհասնեն սիոնիստական վարչակարգին» եւ աւելացրեց. «ՆԱՏՕ-ի անդամ երկրները սխալւում են, որ հովանաւորում են սիոնիստական վարչակարգին, քանզի այդ վարչակարգը տապալւելու է»: «Ալիք» օրաթերթ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն