ՀՀ ԱԳ նախարարը պարգեւատրվել է Պատվո լեգեոնի շքանշանի բարձրագույն սպայի աստիճանով, ՀՀ Մշակույթի նախարարը, Երևանի քաղաքապետը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը՝ Ազգային շքանշանի սպայի աստիճանով


ՀՀ ԱԳ նախարարը պարգեւատրվել է Պատվո լեգեոնի շքանշանի բարձրագույն սպայի աստիճանով, ՀՀ Մշակույթի նախարարը, Երևանի քաղաքապետը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը՝ Ազգային շքանշանի սպայի աստիճանով

  • 10-10-2011 12:20:23   | Հայաստան  |  Քաղաքական
Ֆրանսիայի Հանրապետության նախագահի՝ Հայաստան կատարած պետական այցի առիթով, ՀՀ Արտաքին գործերի նախարարին շնորհվեց Պատվո լեգեոնի շքանշանի բարձրագույն սպայի աստիճան, որը ֆրանսիական առաջին կայսրության օրոք հիմնադրված սույն շքանշանի ամենաբարձր աստիճաններից մեկն է։ Ըստ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամլո հաղորդագրության, ՀՀ Մշակույթի նախարարը, Երեւանի քաղաքապետը եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը ֆրանսիական իշխանությունների կողմից արժանացան Արժանիքի համար Ազգային շքանշանի սպայի աստիճանին՝ ի նշան երախտագիտության հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում նրանց ներդրած ավանդի համար։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play