Սայմոն Քոկս. Ռոման Բերեզովսկու ձեռքը տուգանային հրապարակից դուրս չի դիպել գնդակին


Սայմոն Քոկս. Ռոման Բերեզովսկու ձեռքը տուգանային հրապարակից դուրս չի դիպել գնդակին

  • 12-10-2011 12:27:00   | Իռլանդիա  |  Սպորտ

Եվրոպայի 2012 թվականի ֆուտբոլի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Իռլանդիա հանդիպման ավարտից հետո Իռլանդիայի հավաքականի հարձակվող Սայմոն Քոկսը լրագրողներին խոստովանել է, որ իր ձեռքը դիպել է գնդակին` նախքան հայկական թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկու` տուգանային հրապարակից դուրս ձեռքով գնդակին դիպչելը, հայտնում է BBC-ն: Ըստ Սայմոն Քոկսի, Ռոման Բերեզովսկու ձեռքը տուգանային հրապարակից դուրս չի դիպել գնդակին: Հիշեցնենք որ Ռոման Բերեզովսկին հեռացվեց խաղադաշտից մրցավար Գոնսալեզի` տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղալու պատճառաբանությամբ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play