1991 թ. դեկտեմբերի 14-ին Թուրքիան ճանաչել է ՀՀ անկախությունը

  • -- ::   | Հայաստան  |  

1991 թ. դեկտեմբերի 14-ին Թուրքիան ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը, սակայն դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել պաշտոնական Երեւանի հետ` առաջ քաշելով

հարաբերությունների կարգավորման մի շարք նախապայմաններ. հրաժարվել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, Արցախը հայտարարել Ադրբեջանի մաս եւ այլն: Միաժամանակ պահանջել է, որ Հայաստանը զերծ մնա Թուրքիայի շահերին
հակասող գործողություններից եւ ամեն կերպ չեզոքացնի սփյուռքահայության հակաթուրքական գործունեությունը: Հայաստանի ղեկավարությունը մերժել է այդ անհարիր նախապայմաններն ու պահանջները:
 

  -