Լոյս է տեսել Բիւրականի աստղադիտարանին նուիրուած գրքոյկ


Լոյս է տեսել Բիւրականի աստղադիտարանին նուիրուած գրքոյկ

  • 13-10-2011 16:25:06   | Հայաստան  |  Նոր գրքեր

Օրերս ,էդիթ-փրինթէ հրատարակութեան կողմից լոյս տեսաւ ՀՀ ԳԱԱ Բիւրականի աստղադիտարանին նուիրուած գրքոյկ, որը նախատեսուած է աստղագիտութեամբ եւ աստղադիտարանով հետաքրքրուողների, դպրոցականների եւ ուսանողների, աստղադիտարանի այցելուների եւ այլոց համար: Գրքոյկը բաղկացած է 64 էջից, կազմուած է այցեքարտի սկզբունքով եւ ներկայացնում է Բիւրականի աստղադիտարանի մասին ամփոփ եւ լիարժէք տեղեկութիւններ: Նրանում տեղ էն գտել Բիւրականի աստղադիտարանի համառօտ պատմութիւնը, մեծ գիտնական Վիկտոր Համբարձումեանի կենսագրութիւնը, աստղադիտարանում նախկինում աշխատած վաստակաշատ 11 այլ գիտնականների (Բ.Է. Մարգարեան, Գ.Ա. Գուրզադեան, Լ.Վ. Միրզոյեան, Մ.Ա. Առաքէլեան եւ այլոք) համառօտ կենսագրութիւնները, տեղեկութիւններ աստղադիտարանի դիտակների (2.6մ, 1մ Շմիդտ եւ այլն) եւ այլ գիտական սարքաւորման, գիտական գրադարանի եւ թիթեղադարանի, Բիւրականեան շրջահայութիւնների (այդ թւում Յունեսկո-ի ,աշխարհի յիշողութիւնէ միջազգային ռեգիստրում ընդգրկուած Մարգարեանի հանրայայտ շրջահայութեան), Բիւրականում անցկացուած գիտական միջոցառումների, միջազգային գիտական համագործակցութեան մասին, բերուած էն աստղադիտարանի ողջ գիտական կազմի, ինչպէս նաեւ արտասահման տեղափոխուած նախկին աշխատակիցների տուեալները: Վերջում տրուած է հայ աստղագէտների կողմից եւ նրանց մասին հրատարակուած կարեւորագոյն գրքերի ցուցակը: Լինելով կարեւորագոյն գիտական, կրթական եւ մշակութային օջախ, Բիւրականի աստղադիտարանը ներկայացուած է նաեւ որպէս այցելութիւնների կենտրոն: Հետաքրքրական է, որ վերջին անգամ Բիւրականի աստղադիտարանի մասին հայերէն լեզուով գրքոյկ էր հրատարակուել աւելի քան 30 տարի առաջ` 1978 թուականին:
  -   Նոր գրքեր