ՀՀ անկախութեան 20-ամեակին եւ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճիւղի 100-ամեայ յոբելեանին նուիրուած համերգ


ՀՀ անկախութեան 20-ամեակին եւ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճիւղի 100-ամեայ յոբելեանին նուիրուած համերգ

  • 14-10-2011 17:00:07   |   |  Քաղաքական
Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեակին եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Բուենոս Այրեսի մասնաճիւղի 100-ամեայ յոբելեանին նուիրուած տօնակատարութիւնների շրջանակներում հոկտեմբերի 9-ին Բուենոս Այրեսի քաղաքապետարանի առջեւ տեղի է ունեցել Արա Գէորգեանի եւ նրա ղեկավարած ազգային գործիքների համոյթի համերգը, որը կազմակերպուել էր Հբըմ-ի Բուենոս Այրեսի մասնաճիւղի, ՀՀ սփիւռքի նախարարութեան, Արգենտինայում ՀՀ դեսպանութեան եւ Բուենոս Այրեսի մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ ու հովանու ներքոյ: Միջոցառմանը ներկայ էին Բուենոս Այրեսի կառավարութեան ղեկավար Մաուրիսիոյ Մակրին, մշակոյթի նախարար Էրնան Լոմբարդին, քաղաքապետարանի` համայնքային կառոյցների հետ համագործակցութեան քարտուղար Կլաուդիոյ Աբրուխը, Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վլադիմիր Կարմիրշալեանը, Հըբմ-ի եւ Բուենոս Այրեսի համայնքային բոլոր կառոյցների ղեկավարները: Հայաստանից ժամանած երաժիշտների ելոյթն աննախադէպ էր թէ արգենտինահայերի, թէ մայրաքաղաքի մշակութային կեանքում: Բուենոս Այրեսի մշակոյթի նախարար Էրնան Լոմբարդիի վկայութեամբ` դա «բացառիկ հնարաւորութիւն էր հայկական ժամանակակից երաժշտարուեստին ծանօթանալու համարէ: Հոկտեմբերի 14-ին Արա Գէորգեանը համերգով հանդէս է գալու Արգենտինայի մեծութեամբ երկրորդ` Կ'որդոբայ, քաղաքում, իսկ հոկտեմբերի 18-ին` Ուրուգուայի մայրաքաղաք Մոնտեւիդէոյում:
  -   Քաղաքական