ՀՀ անկախության 20-ամյակին եւ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ


ՀՀ անկախության 20-ամյակին եւ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ

  • 14-10-2011 17:00:07   | Արգենտինա  |  Քաղաքական
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությունների շրջանակներում հոկտեմբերի 9-ին Բուենոս Այրեսի քաղաքապետարանի առջեւ տեղի է ունեցել Արա Գեւորգյանի եւ նրա ղեկավարած ազգային գործիքների համույթի համերգը, որը կազմակերպվել էր ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի մասնաճյուղի, ՀՀ սփյուռքի նախարարության, Արգենտինայում ՀՀ դեսպանության եւ Բուենոս Այրեսի մշակույթի նախարարության աջակցությամբ ու հովանու ներքո: Միջոցառմանը ներկա էին Բուենոս Այրեսի կառավարության ղեկավար Մաուրիսիո Մակրին, մշակույթի նախարար Էրնան Լոմբարդին, քաղաքապետարանի` համայնքային կառույցների հետ համագործակցության քարտուղար Կլաուդիո Աբրուխը, Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ՀԸԲՄ-ի եւ Բուենոս Այրեսի համայնքային բոլոր կառույցների ղեկավարները: Հայաստանից ժամանած երաժիշտների ելույթն աննախադեպ էր թե արգենտինահայերի, թե մայրաքաղաքի մշակութային կյանքում: Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էրնան Լոմբարդիի վկայությամբ` դա «բացառիկ հնարավորություն էր հայկական ժամանակակից երաժշտարվեստին ծանոթանալու համար»: Հոկտեմբերի 14-ին Արա Գեւորգյանը համերգով հանդես է գալու Արգենտինայի մեծությամբ երկրորդ` Կորդոբա, քաղաքում, իսկ հոկտեմբերի 18-ին` Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play