Հոկտեմբերի 14-29-ին Երեւանում կ'անցկացուի Վ.Փափազեանի անուան Շեքսպիրեան միջազգային թատերական փառատօնը


Հոկտեմբերի 14-29-ին Երեւանում կ'անցկացուի Վ.Փափազեանի անուան Շեքսպիրեան միջազգային թատերական փառատօնը

  • 14-10-2011 18:58:48   | Հայաստան  |  Մշակոյթ

Հոկտեմբերի 14-29-ին Երեւանում կ'անցկացուի Վ.Փափազեանի անուան Շեքսպիրեան միջազգային թատերական փառատօնը, որը վաղուց դարձել է հայ մշակութային կեանքի կարեւորագոյն էջերից մէկը եւ ձեռք է բերել միջազգային մեծ ճանաչում` անցած տարուանից դառնալով Շեքսպիրեան փառատօների Եւրոպական ցանցի անդամ: Փառատօնի առանցքը կը դառնայ անգլիացի աշխարհահռչակ բեմադրիչ Դեկլան Դոնելլանի «12-րդ գիշերը» հանրայայտ բեմադրութիւնը, որը նա իրականացրել է Մոսկուայում` Ռուսաստանի յայտնի դերասանների հետ: Ներկայացման մէջ զբաղուած էն Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Ալեքսեյ Ֆեկլիստովը, Միխայիլ Ժիգալովը, Իգոր Եասուլովիչը: Ռուսաստանը կը ներկայացնի նաեւ Տոււայի հանրապետութեան «մաքսիմ Մունզուկէ բարեգործական հիմնադրամի կողմից ստեղծուած «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը Գալինա Մունզուկի գլխաւոր դերակատարմամբ: Իրանը փառատօնին կը ներկայացնի Անդիշէ թատերախումբը` «մակբեթէ եւ «ռոմէոյ եւ Ջուլիետէ ներկայացումներով, իսկ Վրաստանը կներկայացնէն Թբիլիսիի Շ.Ռուսթաւելու անուան ազգային թատրոնը «համլետէ եւ Թբիլիսիի Վ.Աբաշիձեյի անուան դրամայի եւ կ'ոմեդիայի պետական թատրոնը`աշխարհի մի շարք փառատօների մեծ յաջողութեամբ մասնակցած «մակբեթէ ներկայացումներով: Փառատօնին կը մասնակցի նաեւ միջազգային ճանաչում ունեցող թուրքմէն բեմադրիչ Օւլեակուլի Խօջակուլին, որվ կը ներկայացնի իր «Համլետ» բեմադրութիւնը: Փառատօնին Հայաստանը կներկայացնէն Ալ.Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի թատրոնը «Ռոմէոյ եւ Ջուլիետ», Երեւանի Հր.Ղափլանեանի անուան Դրամատիկական թատրոնը «Հուլիոս Կեսար», «Է.Էլբակեան» թատրոնը «Ռոմէոյ եւ Ջուլիետ» եւ Հայաստանի Թատերական գործիչների միութիւնը «Լէդի Մակբեթ» ներկայացումներով: Փառատօնի անցկացմանն աջակցել էն ՀՀ Մշակոյթի նախարարութիւնը, Երեւանի քաղաքապետարանն ու Հայաստանի թատերական գործիչների միութիւնը:
  -   Մշակոյթ