02-06-2011 12:16:58 | ԱՄՆ | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Չինացի հաքերներին յաջողուել է ապօրինաբար Gmail ծառայութեան հարիւրաւոր հասցէներ ստանալ, յայտնել է Google ընկերութիւնը:
Փոստային հասցէների գաղտնագրերը գողանալու համար չարագործները օգտագործել են այսպէս կոչուած ֆիշինգ (տեղեկատուութեան գողութիւն` կեղծ կայքերի ստեղծման միջոցով): Չինական Ցզինան քաղաքից իրականացուած կիբերհարձակման նպատակն էր հասնել նամակագրութեան եւ հետեւել նամակների ընթացքին:
Տուժածների թւում են բարձրաստիճան ամերիկացի պետծառայողներ, զինծառայողներ, լրագրողներ, նաեւ չինացի իրաւաապաշտպաններ Ասիայի մի քանի երկրների կառավարութիւնների աշխատակիցնէր: